Բայդենը Ուկրաինայի մասին հայտարարություն է արել ամերիկացիներին ուղղված իր ուղերձում
Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային օգնություն տրամադրող և Ռուսաստանին ընդդիմացող երկրների կոալիցիային:
Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը նախագահական մրցավազքը լքելուն նվիրված ուղերձում:
«Մենք կշարունակենք ամրապնդել ՆԱՏՕ-ն և այն դարձնել պատմության մեջ ամենաուժեղ դաշինքը», - ասել է Բայդենը:
Բայդենը հավելել է, որ առաջիկա վեց ամսում մտադիր է կենտրոնանալ նախագահի պարտականությունների կատարման վրա։