Գազայում պատերազմը կարող է ավարտվել վաղը. Նեթանյահու
Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում կարող է արագ ավարտվել, եթե ՀԱՄԱՍ-ը հանձնվի, վայր դնի զենքերը և վերադարձնի պատանդներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։
«Գազայում պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը հանձնվի, զինաթափի և վերադարձնի պատանդներին»,- ասել է Իսրայելի ղեկավարը։
Հակառակ դեպքում Իսրայելը կշարունակի իր ռազմական գործողությունը Գազայում մինչև ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական հնարավորությունները ոչնչացվեն և պատանդները վերադարձվեն,- հավելել է նա:
Անդրադառնալով Գազայի հատվածի ապագայի հարցին՝ Նեթանյահուն ասել է, որ Գազան պետք է ունենա քաղաքացիական կառավարություն, որը կկառավարվի պաղեստինցիների կողմից, ովքեր չեն ձգտում Իսրայելի ոչնչացմանը: