Իրանն ու Հայաստանը 500 միլիոն դոլարի ռազմական խոշոր գործարք են կնքել. Iran International-ը պնդում է, ՀՀ ՊՆ-ն հերքում
Իրանն ու Հայաստանը 500 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների խոշոր գործարք են կնքել:
Այս մասին պնդում է Iran International-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Պայմանագիրը ներառում է «Շահեդ-136», «Շահեդ-129», «Շահեդ-197», «Մոհաջեր-6», ինչպես նաև «Խորդադ-3», «Մաջիդ», «Խորդադ-15» զենիթահրթիռային համակարգերը և «Շահիդ Արման»:
Հրատարակությունը նշում է, որ Իրանի և Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները չեն արձագանքել այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հերքել են այս լուրը: