Ակտիվիստները միջատներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Բենիամին Նեթանյահուն
Պաղեստինի երիտասարդական շարժման անդամները միջատներ են բաց թողել Վաշինգտոնի Ուոթերգեյթ հյուրանոցում, որտեղ իսրայելական պատվիրակության մի մասը գտնվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է New York Post-ը:
Մասնավորապես, միջատները դրված են եղել խորհրդակցությունների սենյակում, որտեղ ցուցադրվել են Իսրայելի և Ամերիկայի դրոշները։ Ակտիվիստները նշել են, որ իրենց գործողությունները հանգիստ չեն տա Նեթանյահուին, իսրայելական հետախուզության Մոսադի և ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներին։
Հյուրանոցը հայտնել է, որ ախտահանել է տարածքը պաղեստինամետ կազմակերպության բողոքի ակցիայից հետո: Գաղտնի ծառայությունը նշել է, որ Իսրայելի պատվիրակությանը վտանգ չի սպառնում:
Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 22-ին։ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում նա ելույթ է ունեցել ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների առջեւ։