Բարաք Օբաման չի աջակցել Քամալա Հարիսին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չի աջակցել փոխնախագահ Քամալա Հարիսին ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ կարծում է, որ նա չի կարող հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:
Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով նախագահ Ջո Բայդենի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:
«Օբաման շատ վրդովված է, քանի որ գիտի, որ Հարիսը չի կարող հաղթել»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Դեմոկրատական ազգային կոմիտեն հայտարարել է, որ նախատեսում է նախագահի թեկնածու առաջադրել մինչև օգոստոսի 7-ը։