ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգըԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խnշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մի քաղաքական ուժի կողմից, այստեղ խնդիր ենք տեսնում. ՕրբելյանՔննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՏեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողին
Հասարակություն

Եթե իմ դեմ կատարվող հանցագործությունները չեն բացահայտվում, ես կարո՞ղ եմ մտածել, որ դրա հովանավորը հենց Դուք եք, Վահե Ղազարյան. Արիանա Հովսեփյան

Շուրջ 20 օր առաջ NEWSPRESS.am լրատվական կայքում գրությամբ դիմել էի ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, որով խնդրել ու պահանջել էի բացահայտել ու պատասխանատվության ենթարկել ֆեյսբուքյան «Tej Lurer» էջը (https://www.facebook.com/anna.avagyan.3994) շահագործողին:

Վահե Ղազարյանի ներդրված ջանքն ու եռանդը սահմանափակվել է այնքանով, որ այդ էջն արգելափակվել է: Ընդամենը: Թե ով է այն շահագործում, ամբողջ համակարգի ղեկավարը բացահայտել տալ չի կարողացել: Ունակ չէ: Հասկանո՞ւմ եք: 

Տեղի ունեցածի շարունակությունը եղել է այն, որ, հավանաբար, հենց նշված ֆեյսբուքյան էջը շահագործողներն իրենց կեղտոտ նպատակներն իրագործելու համար սոցիալական մեկ այլ հարթակում` «Տիկտոկ»-ում բացել են էջ` @skandal_news1 անվամբ ու շարունակում են ապօրինի կերպով իմ անձնական բնույթի խոսակցությունները հրապարակելը:

Սա, կրկնում եմ, Վահե Ղազարյանի` որպես համակարգի ղեկավարի կամ թուլության կամ շատ ավելի վատ` մեղավորության մասին է խոսում: 

Եթե Ներքին գործերի նախարարը հետևողականորեն չի բացահայտում այս կիբերհանցագործությունը, ապա ես կարո՞ղ եմ մտածել, որ հենց ինքն է հովանավորում իմ դեմ մեկնարկած այս արշավը: Վստահաբար, իրավունք ունեմ այդպես կարծելու: Մանավանդ, որ չար լեզուներն ասում են, թե Վահեի համար գիշերները լուսանում են հեռախոսով խոսելով: 

Այս կիբերհանցագործությունները միակը չեն, որ կատարվել են իմ դեմ: Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի` 2023-ի հունիսի 6-ին, մտնելով իմ տուն, այն տակնուվրա եղած գտա: Մինչ օրս այդ հանցագործությունը Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը բացահայտել չի կարողանում: Կամ չի ուզում: 

Փոխարենն այս ամբողջ ընթացքում ոստիկանները մեծ հաջողությամբ հսկում են քաղաքական ղեկավարության անդորրը, հսկում են, որ սակրավորները հաջողությամբ ականազերծեն տավուշեցի Վահե Ղազարյանի հայրենի Տավուշը, համապատասխան լուրերն էլ տարածվեն, թե Վահեն ծանր է տանում հայրենիքի հանձնումը: Իսկ Վահեն, այդ ընթացքում, մեծ պարգևավճարներ է տալիս ոստիկաններին, որ լավ հսկեն հանձնումը, Երևանի կենտրոնում լավ կրակեն մարդկանց վրա: Որ ինքը դուր գա դասարանցի Նիկոլին ու մնա աթոռին ու տեր իր ունեցած միակ անշարժ գույքին...  

Վերադառնալով բուն ասելիքիս` գնդակը Վահե Ղազարյանի դաշտում է ու ճիշտ ուղղությամբ այն չնետելու պարագայում, հենց այդ դաշտում էլ պայթելու է, իր հետ օդ բարձրացնելով տարատեսակ ճշմարտությունների ցավոտ բեկորները...

Շարունակելի...

Արիանա Հովսեփյան