Ուկրաինայի ուղերձը համահունչ է մեր դիրքորոշմանը. Պեսկով
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական կողմը ցանկանում է և պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լսեցինք հայտարարությունը: Ինքնին ուղերձը, կարելի է ասել, համահունչ է մեր դիրքորոշմանը, գիտեք, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից և միշտ պահպանել է իր բաց լինելը բանակցային գործընթացի նկատմամբ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով, հակամարտությունը լուծելու համար մանրամասները կարևոր են։