Ադրբեջանը Բաքվում կառուցում է Հաղթանակի ահռելի զբոսայգի. Ալիևն այսօր այցելել է այնտեղ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Հաղթանակի զբոսայգում ստուգել է շինարարական աշխատանքներին:
Ալիևի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված հրամանով հանձնարարվել է Բաքվում ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիր և Հաղթանակի թանգարան՝ հանրությանը ցույց տալու Հայրենական պատերազմում և պատմական հաղթանակում ադրբեջանական ժողովրդի հերոսությունը։
Զբոսայգու կենտրոնում կկանգնեցվի հուշահամալիր։ Հիշատակի հրապարակին հարող տարածքում կստեղծվեն հանգստի գոտիներ և նստարաններ։ Ջրային ավազանի կենտրոնում կծածանվի Ադրբեջանի դրոշը:
Ալիևը հետևել է շինարարակն աշխատանքին և ծանոթացել զբոսայգու ամբողջական ծրագրին: