Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներն արձակուրդում են. ոմանք հույս ունեն, որ նրանք չեն վերադառնա․ Հարութ Սասունյան

Նիկոլ Փաշինյանի գրասենյակը զարմանալիորեն հայտարարեց, որ նա երկարատև արձակուրդ  է մեկնում հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը: Ավելի ցնցող է, որ Հայաստանի մի քանի այլ պաշտոնյաներ որոշել էին միաժամանակ արձակուրդ գնալ՝ երկիրը թողնելով առանց բարձրագույն ղեկավարության:

Ես ոչ մի մտահոգություն չէի ունենա, եթե Փաշինյանը մեկ կամ նույնիսկ երկու շաբաթ տևողությամբ արձակուրդ մեկներ։ Ամեն մարդ, ժամանակ առ ժամանակ, հանգստի կարիք ունի: Սակայն երկրի բարձրագույն ղեկավարի գրեթե մեկ ամիս արձակուրդում լինելն անհավատալի է: Ես երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա: 

Բացի աշխատավայրում վարչապետի բացակայության ապշեցուցիչ երկարատևությունից, ես այլ երեք մտահոգություններ ունեմ.

1) Թվում է, թե տարրական հասկացողություն չունեն, որ երկրի մի քանի ղեկավարներ միաժամանակ չեն կարող բացակայել աշխատավայրից: Ի՞նչ կլիներ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր կամ այլ լուրջ արտակարգ իրավիճակ ստեղծվեր։ Սովորաբար, երբ որևէ երկրի ղեկավար ժամանակավորապես բացակայում է, նրա տեղակալը կատարում է իր գործառույթները, բայց՝ ոչ Հայաստանում: Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը պետք է փոխարինի վարչապետին նրա բացակայության ժամանակ, նույն ժամանակահատվածում ինը օրով արձակուրդ է մեկնել: Բարեբախտաբար, կա երկրորդ փոխվարչապետ, որը կկատարի վարչապետի պարտականությունները: Բացի այդ, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը 20 օրով արձակուրդ գնալ: Նրան կփոխարինեն փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (հուլիսի 16-22-ը) և փոխխոսնակ Հակոբ Արշակյանը (հուլիսի 23-ից օգոստոսի 5-ը)։ Արձակուրդում են նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը (10 օրով) և արտգործնախարար Արարատ Միրզոյանը (մինչև հուլիսի 22-ը):

2) Եթե Շվեյցարիայի ղեկավարներն օրերով, շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով բացակայեին իրենց աշխատավայրերից, ապա ոչ մի վատ բան տեղի չէր ունենա, քանի որ նրանց երկիրը գտնվում է աշխարհի խաղաղ հատվածում: Ցավոք, Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում, որտեղ մշտական ​​սպառնալիքներ կան Ադրբեջանի կողմից։

Հայաստանի ղեկավարները պետք է մշտապես զգոն լինեն և ջանասիրաբար աշխատեն լուծելու երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։ Այս պայմաններում նրանց երկարատև և միաժամանակյա արձակուրդ գնալն անխոհեմություն է և անպատասխանատվություն: 

3) Ի վերջո, Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ նա պետք է հետո շրջվեր և մեկ ամսով արձակուրդ գնար: Արդյոք նա չպե՞տք է իր աշխատավայրում լիներ, եթե, մի հրաշքով, նախագահ Ալիևը համաձայներ ստորագրել նման պայմանագիր, որը, իմ կարծիքով, ոչ միայն անօգուտ է, այլև հակասում է Հայաստանի շահերին: Ալիևը խելամտորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի անվերջ զիջումներ կորզի Հայաստանից․․․

Թեև ամբողջ ղեկավարության բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում որևէ երկրի համար, սակայն բազմաթիվ հայեր այնքան էլ մտահոգված չեն: Ընդհակառակը, նրանք ուրախ են, որ ղեկավարները հեռու են աշխատավայրից, ուստի նրանք ավելի քիչ վնաս կհասցնեն երկրի շահերին: Հանրության որոշ անդամներ հույս ունեն, որ այդ ղեկավարները կմնան մշտական արձակուրդում և չեն վերադառնա իրենց պաշտոններին:

Որոշ ընթերցողներ կարծում են, որ ես չափազանց քննադատաբար եմ վերաբերվում Փաշինյանին: Թեև ճիշտ է, որ ոչ ոք կատարյալ չէ, սկսած ինձանից, սակայն վարչապետը մեծ ջանքեր է գործադրում կոպիտ սխալներ ու անհիմն հայտարարություններ անելու համար, որոնք ծիծաղելի կլինեին, եթե այդպիսի լուրջ հետևանքներ չունենային: Նման հարյուրավոր օրինակներ են գալիս մտքիս։ Նշենք միայն վերջին օրինակը, երբ հուլիսի 14-ին Բեռլինում վարչապետն իր տիկնոջ հետ ներկա էր ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի առաջնության խաղին:

Սոցիալական ցանցերով տարված Փաշինյանը պարբերաբար իր բոլոր ելույթները, հանդիպումները և այցելությունները հրապարակում է Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Twitter-ում (X) և YouTube-ում։ Ի տարբերություն աշխարհի այլ ղեկավարների, նա շրջում է մեկ կամ երկու բջջային հեռախոս ձեռքին։

Բեռլինում ֆուտբոլային խաղի ժամանակ նա իր բջջային հեռախոսը դրել է իր առջև և նկարահանել իր դեմքը և ոչ թե խաղը, տեսահոլովակին ավելացնելով 31-ամյա ամերիկացի երգչուհի Թինաշեի տարօրինակ երգը: Վիքիպեդիայում «Nasty» («Գարշելի») երգը նկարագրվում է որպես R&B («Ռիթմ և բլյուզ») և ռիթմիկ փոփ երգ, որում Թինաշեն «ռեփ է երգում» իր սեռական էներգիային համապատասխանող մեկին փնտրելու մասին, որին նա հերթականությամբ անվանում է իր «արտասովորն» և իր «գարշելին», միաժամանակ օգտագործելով մի քանի ռիսկային կրկնակի իմաստներ: Երգն ունի «ռոբոտային» հեշտ մտապահվող հատված, իսկ երկրորդ քառյակում Թինաշեն մանրամասնում է սեքսուալ ժամադրության մասին՝ երգելով․ «Շտապ, ազդրերս նստարանին են, ես ոչինչ չունեմ ներքևում, կարծես դու պատրաստվում ես գիշերել, կարծես թե ես պատրաստվում եմ փոխել քո կյանքը»։

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն իր տեսահոլովակին այդքան անպատշաճ երգ ավելացնում, որի տեքստում կա «գարշելի» բառը, և այդ «գարշելի» բառը կրկնվում է 59 անգամ։

Զարմանալի է, որ Փաշինյանի տեսահոլովակը «Nasty» երգի հետ մեկտեղ հաղորդվել է Լոս Անջելեսի Channel 5-ով։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող այդ հատվածի վերնագիրն էր՝ «Փաշինյանն ու կինը Բեռլինում՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում լսում են «Nasty» երգը»։ Հեռուստաալիքը հարցրել է. «Ի՞նչ ընդհանուր բան կա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչի, Թինաշեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»: Իմ պատասխանն է՝ բացարձակապես ոչինչ․․․

Channel 5-ը հայտնել է, որ Փաշինյանը TikTok-ում տեղադրել է երկրորդ տեսանյութը, որտեղ ցուցադրվում է հաղթանակի տոնակատարությունը ֆուտբոլային խաղի ավարտին՝ ևս մեկ անգամ ավելացնելով «Nasty» երգը։ Հեռուստաալիքը նշել է. «Հայտնի չէ, թե ինչու է նա ընտրել Crescenta Valley-ի միջնակարգ դպրոցի երբեմնի աշակերտուհու երգը որպես երկու տեսահոլովակների ֆոնային երաժշտություն։ Նաև, առաջին հերթին, հայտնի չէ, թե նա ինչպես է գտել այդ երգը»։

Գրեթե անհնար է բացատրել վարչապետի գործողություններն ու դրդապատճառները։ Միգուցե նա աշխատանք է փնտրում Հոլիվուդում, երբ այլևս վարչապետ չլինի:

Հարութ Սասունյան