Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Կուլեբա
Ուկրաինան պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ, որոնք ընթանում են Գուանչժոու քաղաքում։
Այս մասին հայտնել է Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարել ռուսական կողմի հետ։ Իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և կայուն խաղաղության հասնելուն»,- ասել է Կուլեբան:
Վան Ին խոստացել է, որ Չինաստանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Նա նաև ասել է, որ ուկրաինական հակամարտության սրման վտանգը պահպանվում է։