ԱՄՆ-ը ոչնչացրել է Հութիների հրթիռային կայանքները Եմենում
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ ուժերը Եմենի ներսում ոչնչացրել են հութիների երեք հրթիռային կայաններ:
Այս մասին հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։
«Այդ զենքերը անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիոն ուժերի և առևտրային նավագնացության համար», - ասվում է զեկույցում:
Ընդգծվում է, որ այդ գործողություններն իրականացվել են նավարկության ազատությունը պաշտպանելու և միջազգային ջրերում անվտանգության ամրապնդման նպատակով։