Վրաստանում ցանկացել են սպանել Իվանիշվիլիին. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է, որ հետաքննում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման գործը:
«Նովոստի-Գրուզիա» կայքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը ծրագրել և ֆինանսավորել են Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակիցները, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` տեղեկացնում ենք, որ հետաքննությունը շարունակվում է ահաբեկչության նախապատրաստման և պետական իշխանությունը տապալելու հոդվածներով»,-նշել է Վրաստանի ԱԱԾ-ն:
Հաղորդագրության մեջ անուններ չեն նշվում: Գործը որակվել է որպես գաղտնի: