Ինձ համար հապշտապ չէր. Հովիկ Աբրահամյանը` Երվանդ Զախարյանի պաշտոնանկության մասին
«Ձեզ համար հապշտապ որոշում էր, ինձ համար հապշտապ չէր»,- այսօր՝ մարտի 1-ին, Էներգետիկայի նախարարությունում, լրագրողներին ասաց վարչապետը՝ չցանկանալով մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված այս որոշումը:
Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանը երեկ երեկոյան ազատվել է նախարարի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Լեւոն Յոլյանը՝ ազատվելով վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից: