«Սիմփսոնները» մուլտֆիլմում կանխատեսել են Կամալա Հարիսի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայտնի «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի դրվագներից մեկում նրանք կանխատեսել են Կամալա Հարիսի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում:
Այս մասին ուշադրության է հրավիրել CNN-ը։
«Բարտն ապագայում» դրվագում, որը հեռարձակվել է 2000 թվականին, Լիզա Սիմփսոնը դառնում է Միացյալ Նահանգների նախագահ 2030 թվականին։ Միևնույն ժամանակ, նրա հագուստը համընկնում է 2021 թվականի հագուստին՝ մանուշակագույն բաճկոն և մեծ սպիտակ ուլունքները:
«Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում Սիմփսոնների «կանխատեսումներին», - մեկնաբանել է մուլտսերիալի գործադիր պրոդյուսեր Ալֆրեդ Ժանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ մուլտֆիլմը կանխատեսում է ապագան: Անիմացիոն սերիալի ստեղծողները ցուցադրել են նախագահ Թրամփին, խելացի ժամացույցներ և 3D տպիչով տպված սնունդ։
«Սիմփսոնները» էկրաններին հայտնվեցին ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին։ Այդ ժամանակից ի վեր թողարկվել է 34 եթերաշրջան և 740 սերիա: