ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները զրուցել են
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Կիևին աջակցելու քայլերը։
«Օսթինը այսօր հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ»,- գրել է Պենտագոնի կայքը:
Կողմերը քննարկել են Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու քայլերը։
«Ումերովը նաև Օսթինին տրամադրել է թարմացված տեղեկատվություն Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ», -նշված է կայքում: