Կենսաթոշակները վճարվելու են մարտի 3-ից
2016 թվականի մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից: Այս մասին newspress.am-ին տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի պատասխանատու Արամայիս Շահբեկյանը:
Նա նաև նշեց, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ:
Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար է: