ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգըԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խnշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մի քաղաքական ուժի կողմից, այստեղ խնդիր ենք տեսնում. ՕրբելյանՔննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՏեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողին
Հասարակություն

Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է

Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ընդգծելով, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ կապ էր հաստատել ժամը 15։00-ի չվերթով Երևանից Քիշնև մեկնող ուղևորներից մեկը՝ նշելով, որ իրեն և ևս շուրջ 50 ուղևորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, և որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։

«Նմանօրինակ իրավիճակների համար ավիաընկերությունն ունի հստակ քաղաքականություն, ավիաընկերության ներկայացուցիչներն օդանավակայանում բոլոր ուղևորներին ներկայացրել են բոլոր հնարավոր տարբերակները»,- նշեց Անանյանը։

Նրա խոսքով՝ ամառվա այս շրջանում նման խնդիրներ լինում են բոլոր ավիաընկերությունների հետ։ Խնդիրը զուտ գործառնական-տեխնիկական է։

«Քանի որ չվերթն իրականացնող ինքնաթիռի տարողունակությունը եղել է ավելի փոքր, քան նախորդ օդանավինը, որոշ ուղևորների առաջարկվել է չվերթի ժամկետի փոփոխություն այսօրվա՝ ավելի ուշ ժամի համար կամ հետագա՝ այլ չվերթերի»,- հավելեց նա։

Անանյանը նշեց, որ յուրաքանչյուր ուղևորի հետ անհատական աշխատանք է տարվում խնդիրը կարգավորելու համար։

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ նույն ընտանիքի մի քանի անդամի թույլատրել են թռչել, մյուսներին՝ ոչ, Անանյանը նշեց՝ քանի որ տեղի է ունեցել օդանավի փոփոխություն, ուղևորների տեղաբաշխումը համակարգն ավտոմատ կերպով է իրականացրել։

Նշենք, որ Sputnik Արմենիա զանգահարած ուղևորը նաև հայտնել էր, որ չմեկնած ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։ Վերջին պահին ուղևորների մի մասի տեղերում նստեցրել են մարզիկներին։

Հավելենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի՝ ավիաընկերության Երևան-Քիշնև հաջորդ թռիչքը նախատեսված է 01։00-ին, ևս մեկը` հուլիսի 24-ին, կրկին 15։00-ին։

Մեզ հետ զրույցում ուղևորներից մեկը հայտնեց, որ չմեկնած ուղևորներից մի քանիսին առաջարկվել է մեկնել հուլիսի 24-ի թռիչքով, մյուսներին՝ հուլիսի 26-ի։