Լոգասենյակի ջրահեռացման կափարիչը` Երևանի փողոցներում, էլիտար շենքերի դիմաց (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրում է․
«Լոգասենյակի ջրահեռացման կափարիչը` Երևանի փողոցներում, էլիտար շենքերի դիմաց։
Մի՞թե սա է էլիտարիզմը։ Եթե քաղաքապետարանը այս կափարիչների հույսով է փորձելու հեռացնել հորդառատ անձրևներից գոյացած լճերը, ուրեմն երևանցիները լճերի մեջ են մնալու։
Ո՞նց կարող է հեղեղի նմանվող անձրևը հեռանալ այս փոքրիկ ու անձրևատար դարձած լոգասենյակային կափարիչով. որը նախատեսված է փակ տարածքներում շահագործման համար»։