Ուկրաինան հարձակվել է Կրասնոդարում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կավկազ նավահանգստում անօդաչու սարքերը հարձակվել են լաստանավի վրա: Այս մասին հայտնում են շրջանային իշխանությունները։
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել:
Անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների մեջ կան վիրավորներ և զոհեր։