Դա ճիշտ որոշում էր. Բայդենը խոսել է նախագահական մրցավազքից իր դուրս գալու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համացանցայի կապի միջոցով միացել է փոխնախագահ Կամալա Հարիսի ելույթին Դելավերում՝ դեմոկրատների նախընտրական շտաբում:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելը ստիպել է իրեն մեկուսանալ, սակայն ընդգծել է, որ ինքը ոչ մի տեղ չի գնալու:
Բայդենն ասել է, որ կաջակցի Հարիսին, ում առաջադրումը որպես դեմոկրատների թեկնածու լավ որոշում է:
«Ես գիտեմ, որ երեկվա լուրը բոլորիդ զարմացրել է։ Բայց դա ճիշտ որոշում էր»,- շարունակել է Բայդենը:
«Դուք պետք է հասկանաք, որ չնայած քվեաթերթիկում թեկնածուի անվան փոխությանը՝ մեր նպատակները չեն փոխվել։ Ես քրտնաջան աշխատելու եմ և՛ որպես գործող նախագահ՝ ստորագրելով օրինագծերը, և՛ քարոզարշավի ընթացքում»,- ասել է Բայդենը։