Իսրայելը Գազայում սպանել է 39 հազար մարդու
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 39 հազարը:
Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 39006-ի, վիրավորվել է 89818 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 23 և վիրավորվել ավելի քան 90 մարդ։