Կրեմլը Ուկրաինայից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Պեսկով
Կրեմլը Ուկրաինայից կոնկրետ գործողություններ է ակնկալում, եթե Կիևն իսկապես պատրաստ է երկխոսություն վարել խաղաղության շուրջ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ի՞նչ է կոնկրետ կանգնած այս խոսքերի հետևում, ինչ կոնկրետ ծրագրեր են քննարկվում, ինչ գործողություններ են այս ուղղությամբ արվում, եթե խոսակցությունը իրոք լուրջ է: Այստեղ մենք պետք է սպասենք կոնկրետ գործողությունների, եթե այդպիսիք կան», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ով խոսել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու շուրջ:
«Իհարկե, երկխոսության մասին այս կամ այն տոնով խոսելը շատ ավելի լավ է, քան մինչև վերջին ուկրաինացին կռվելու մտադրության մասին խոսելը»,- հավելել է նա։