ԱՄՆ-ում կոչ են անում Բայդենին վաղաժամ հրաժարական տալ նաև նախագահի պաշտոնից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է արել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին հեռանալ բարձրագույն կառավարական պաշտոնից, երբ նա հայտարարեց ընտրություններից դուրս գալու մասին։
Այս մասին գրում է CNN-ը:
«Եթե Ջո Բայդենն ի վիճակի չէ առաջադրվել նախագահի պաշտոնում, նա ի վիճակի չէ ծառայել որպես նախագահ։ Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- գրել է Ջոնսոնը սոցցանցում։
Նշենք, որ Բայդենը պաշտոնապես հայտարարեց նախագահական մրցավազը լքելու մասին: