Ամերիկացիները հետևում և զգուշացնում են Իրանին
Իրանը արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենք ստեղծելուն:
Այս մասին Կոլորադոյում Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը։
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը իսկապես առաջընթաց է գրանցում, -Բլինկենի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Միաժամանակ Բլինկենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու համար։