Ռոստովի մարզում խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռոստովի մարզում ոչնչացվել և որսացել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարքեր։
Թե որն է եղել հարձակման նպատակը, չի նշվում։
Մեկ այլ անօդաչու թռչող սարք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության, խոցվել է Սմոլենսկի շրջանում։ Նահանգապետ Վասիլի Անոխինը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է Սմոլենսկի մոտ, և բեկորների ընկնելու հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։