Թալիբները անշուշտ Ռուսաստանի դաշնակիցներն են. Քաբուլում ՌԴ դեսպան
Թալիբները պայքարում են ահաբեկչության դեմ և դարձել են Ռուսաստանի դաշնակիցները՝ վերացնելու այդ սպառնալիքը:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը։
«Թալիբանը, իհարկե, մեր դաշնակիցներն են ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք փորձում են արմատախիլ անել այն»,- վստահեցնում է դիվանագետը։
Ժիրնովի խոսքով՝ Աֆղանստանում գերի ընկած ահաբեկիչները տեղափոխվում են Քաբուլի արվարձաններ և պահվում են երկրի ամենամեծ բանտում՝ Պուլի-Չարխիում: