Օկուպացված Շուշիում մեկնարկել է II գլոբալ մեդիա ֆորումը
Այսօր օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում մեկնարկել է «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով II գլոբալ մեդիա ֆորումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ևս կմասնակցի ֆորումին:
Օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների ինքնաթիռն արդեն մեկնել է օկուպացված Վարանդայի օդանավակայան։
Ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն չորս պանելային նիստեր: