Կամուրջի փլուզում Չինաստանում. կա 11 զոհ
Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հաղորդագրության համաձայն Շանսի նահանգի Շանլուո քաղաքում հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է ճանապարհային կամրջի մի մասը։
«Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած հինգ ավտոմեքենա, 11 մարդ մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։