Բորիս Ջոնսոնը վստահ է, որ Թրամփը կփրկի Ուկրաինան
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր խիզախության և ուժի շնորհիվ կկարողանա վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Այս կարծիքը Daily Mail-ի համար հրապարակված հոդվածում հայտնել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Թրամփի հետ խոսելուց հետո ես ավելի քան համոզված եմ, որ նա ուժ և քաջություն ունի՝ փրկելու Ուկրաինան, խաղաղություն հաստատելու և հակամարտությունների կործանարար շղթան դադարեցնելու համար»,- գրել է Ջոնսոնը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի՝ հաղթանակի դեպքում պատերազմը 24 ժամում դադարեցնելու խոստումները, ասել էր, որ ոչ ոք Ուկրաինային չի ստիպի պարզապես կանգ առնել և խաղաղ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: