Թրամփը Զելենսկու հետ զրույցից հետո ասել է, որ կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում
Ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելու նրան՝ որպես նախագահի հանրապետական թեկնածու առաջադրվելու կապակցությամբ և դատապարտելու Փենսիլվանիայում տեղի ունեցած ցնցող մահափորձը։ Ես նրան ուժ և անվտանգություն մաղթեցի ապագայում:
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պայմանավորվել ենք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլերը կարող են աշխարհը դարձնել արդար և խաղաղ»,- գրել է Զելենսկին:
«Ես շնորհակալ եմ նախագահ Զելենսկիին ինձ հետ զրույցի համար, քանի որ ես՝ որպես Միացյալ Նահանգների ձեր հաջորդ նախագահ, կբերեմ համաշխարհային խաղաղություն և վերջ կտամ պատերազմին, որն արժեցել է այդքան կյանքեր և ոչնչացրել անթիվ անմեղ ընտանիքներ խաղաղությունը», - գրել է Թրամփը։