Պետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Մամուլ

Ավինյանը հետ չի մնում Փաշինյանից․ քաղաքապետարանը ևս թանկարժեք մեքենաներ է գնել

 «Հրապարակ»-ը գրում է․

Հայ ժողովրդի կյանքը դժոխքի վերածած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում որոշել են, որ դրան ուղիղ համեմատական պետք է իրենց կյանքն էլ ավելի դրախտային հարմարավետության ձգտի։ Դեռ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ է հատկացրել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար:  Կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց, համաձայն որի՝ կառավարությունը գնելու է թանկարժեք ամենագնացներ, որոնց թվում՝  Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 հազար դոլար: Խնդիրն այն չէ, որ 2020 թվականից հետո այս իշխանությունը եւ մանավանդ Նիկոլ Փաշինյանը եթե մի փոքր բարոյականություն ու ամոթ ունենային, ոչ թե ճոխ վայելքներ կապահովեին իրենց համար, այլ կհեռանային եւ անգամ  կամաչեին  երբեւէ մարդամեջ  դուրս գալ․ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ թքած ունեն հայության տառապանքի ու վշտի վրա, իրենք որոշել են կյանքը վայելել` ալպիական մանուշակի մեջ ապրող անհոգ բզեզի պես:


Եվ խնդիրն այն էլ չէ, որ նույն Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենան, եւ «պադավատապետություն» բառի հեղինակային իրավունքն էլ հենց նրան է պատկանում: Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ նա դավաճանում է իր սկզբունքներին, երբ անում է ճիշտ հակառակը, ինչ քարոզել էր մինչեւ վարչապետ դառնալը: Խնդիրն այն է, որ նրանք այս շռայլ ու ոչ անհրաժեշտ ծախսերը թույլ են տալիս հիմա, երբ երկիրը, իրենց իսկ հայտարարությունների համաձայն, պատերազմի նախաշեմին է, եւ բյուջեում արդեն փողի սղություն կա: Այնպիսի սղություն, որ կառավարությունը պարբերաբար բոլոր գերատեսչություններին շրջաբերականներ է իջեցնում՝ հորդորելով բավարարվել միայն խիստ առաջնային ծախսեր անելով, իսկ բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է հետաձգել, չանել: Խնդիրն այն է, որ մենք պարբերաբար տեղեկանում ենք, որ ՊՆ-ի այս կամ այն ավտոմեքենան վթարվել է, քանի որ հին էր, մաշված, վաղուց փոխելու ժամանակն էր, իսկ կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների համար է 2024 թվականի մեքենաներ գնում` միլիարդից ավելի արժողությամբ: Ցանկացած նորմալ կառավարության համար  ՊՆ խարխուլ ավտոպարկը փոխելը կլիներ առաջնահերթություն, որ հնարավորինս նվազեցվեն ողբերգական ելքով, զոհերով ավտովթարները: 6 տարում մարդկային կորուստների գծով այս իշխանությունն արդեն «ռեկորդ» է սահմանել։

Սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանից հետ չի մնում նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ով մի կերպ դարձավ քաղաքապետ եւ հիմա Երեւանի բյուջեն է «ուտում»` ավելորդ ու անիմաստ, ցոփ ու շվայտ ծախսեր անելով, հիմա էլ բյուջեի հաշվին թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ է գնում։ Այսպես. քաղաքապետարանը մայիսին «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ի հետ 220 մլն դրամ արժողության պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ քաղաքապետարանը 20 ծառայողական մեքենա է գնում նշված ընկերությունից՝ չինական արտադրության, յուրաքանչյուրը՝ 11 միլիոն դրամով։ Ընդ որում՝ պայմանագրում ավտոմեքենաների նկարագրությունից պարզ է դառնում, որ դրանք բարձր դասի՝ 2024 թվականի արտադրության ավտոմեքենաներ են։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքային իշխանությունը երեւանցիներին խայտառակ որակի հանրային տրանսպորտի ծառայություններ են մատուցում, փոխարենը լուծում են իրենց՝ բարձրաշխարհիկների հարմարավետության խնդիրը, որ կոմֆորտով տեղաշարժվեն:

Մինչդեռ ամիսներ առաջ նույն Ավինյանը խոստանում էր էլեկտրական ավտոբուսներ գնել, հաշվարկներ էր ներկայացնում, որ խնդիր են դրել տարիներ հետո ավտոպարկն ամբողջությամբ փոխել, դարձնել էլեկտրական ավտոբուսներ, որոնք էկոլոգիապես ավելի մաքուր են, անվտանգ: Դրանք, փաստորեն, միայն հայտարարություններ են, իրականում առաջնահերթ հոգում են քաղաքապետարանի մի խումբ պաշտոնյաների՝ պադավատ ունենալու բնական կարիքները։