Պետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Մամուլ

Քաղաքական որոշում, որը տնտեսական հետեւանքներ կունենա․ «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է․

Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», նամակ է հղել ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետին, որտեղ տեղեկացրել է, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը չի ընդունելու հայկական պտուղ-բանջարեղեն: Պաշտոնական բացատրությունն այն է, որ, ապրիլից սկսած, հայկական պտուղ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայությունը բարձր է եղել: Բայց պարզ է, որ սա բացառապես քաղաքական որոշում է` պայմանավորված Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ: Նամակն ուղարկվել է հուլիսի 4-ին` «Ռոսսելխոզնադզորի» նախագահի տեղակալ Կարմազինի ստորագրությամբ: 18 էջանոց նամակին կից ներկայացված է այն մատակարար ընկերությունների ցանկը, որոնց ապրանքն արգելվում է մատակարարել Ռուսաստան: 


Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Այն, որ Ռուսաստանն արգելում է Հայաստանից գյուղմթերք ներկրել իր տարածք, մեզ համար խիստ բացասական ազդեցություն է ունենալու: Մեր արտահանման շուկան, հատկապես՝ գյուղմթերքը, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում է: Ռուսաստանի հետ ունեցած այդ կապի շնորհիվ հայ գյուղացին կարողանում է որոշակի գումար աշխատել, հնարավորություն է ստանում իր եկամտով տնտեսական շրջանառությանը մասնակցել: Այսօր նման արգելքը գյուղացու համար դառնում է մեծագույն խնդիր: Բնական է, որ այս պայմաններում նման արգելքը, խոշոր հաշվով, ունի քաղաքական ենթատեքստ: Բոլոր դեպքերում, այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերը ցցուն կերպով փորձում է կտրել: Մենք՝ բոլորս էլ տեսնում ենք, թե այսօրվա Հայաստանն ինչպես է դրսեւորում իրեն։ Ամեն բան ցցուն է: Այս իրավիճակում Ռուսաստանը, որպես խոշոր ու ազդեցիկ երկիր, ունի իրավունք՝ գործադրելու ամենազանազան տարբերակները, ընդհուպ` նման արգելքների կիրառում: Ես համոզված եմ, որ այս որոշման պատճառը քաղաքական է: Հայաստանը Ռուսաստանից նման կախվածություններ ունենալով՝ այսօր այնպիսի ցցուն քայլեր է անում, որ նույնիսկ քաղաքական առումով ամոթալի է: Ռուսաստանն այն երկիրն է, որն անգամ հայկական ամենաանորակ մթերքները վաճառում է իր շուկայում:

Ռուսաստանն է Հայաստանում եկամուտ ձեւավորողը: Մեր համերկրացիները, լավ թե վատ, Ռուսաստանում աշխատանք են գտնում եւ այդ եկամտի ոչ փոքր մասն ուղարկում են Հայաստան: Նման պարագայում չափազանց սարսափելի են այս արգելքները Հայաստանի նման պետության համար: Ռուսաստանի հետ եթե բոլոր հարաբերությունները խզենք, Հայաստանը կվերածենք վիլայեթի: Եթե այսօր Հայաստանն ունի որոշակի ինքնուրույնություն, վիլայեթ դառնալու պարագայում դա էլ չենք ունենալու: Լավագույն դեպքում, եթե մեր ազգի ինչ-որ մի ներկայացուցիչ ինչ-որ մի ոլորտում ցանկանա ինքնադրսեւորվել, նոր տերերը դա կթողնեն բացառապես կիսաճորտի կարգավիճակում: Անգամ սովետական տարիներին կար որոշակի ինքնուրույնություն, սակայն վիլայեթ դառնալու պարագայում դա էլ չի լինելու»: 

Սննդի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքական առումով չի կարող գնահատականներ տալ, իսկ ինչ վերաբերում է բուն արտահանման արգելքին, ապա նման արգելքներ անցյալում էլ են եղել, սակայն դրանք ժամանակավոր բնույթի են եղել։ «Քաղաքական դաշտ մտնել չեմ կարող, չեմ կարող ասել` այս որոշումը քաղաքական է, թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ այս տեսակ խնդիրները պետք է վերացնել եւ շարունակել արտահանումը: Չգիտեմ, թե ինչ քանակությամբ եւ, առհասարակ, ինչ տեսակի պեստիցիդներ են հայնաբերվել: Լաբորատորիայի արդյունքները չկան: Առաջ էլ լինում էին նման դեպքեր, սակայն երբ նամակ էին գրում ինձ, ես համապատասխան գործառույթ էի իրականացնում, ստուգում կատարում` հասկանալու համար, թե նամակը որքանով է ստույգ: Խնդիրներ եղել են միշտ, արտահանման ժամանակ լաբորատոր ուժեղացված հսկողություն է իրականացվում, ինչի արդյունքում կարող է լինել ժամանակավոր արգելք: Արգելքը ԵԱՏՄ-ում կարող է կիրառվել մաքսիմում վեց ամիս: Հիմա ձեռքիս տակ չկան փաստաթղթեր, օրինակներ չեմ կարող հստակ նշել»,- ասաց նա: Նկատենք, որ 6 ամիսը գյուղապրանքների արտահանման համար շատ երկար ժամկետ է:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ, անդրադառնալով թեմային, նշեց. «Առհասարակ, այս պահին չկա հստակ տեղեկություն, թե կոնկրետ որ պտուղ-բանջարեղեններին է վերաբերում այս արգելքը: Սա շատ կարեւոր հանգամանք է՝ հաշվի առնելով ռիսկերի չափի գնահատումը: Հայաստանի համար առհասարակ Ռուսաստանը հիմնական արտահանման երկիրն է` պտուղ-բանջարեղենների մասով: Եվրոպա, ԱՄՆ, դրանց շուկաները մեզ համար փակ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չենք կարողանում համապատասխան ստանդարտների պտուղ-բանջարեղեն արտահանել, սկսած ջրի որակից, վերջացրած ապրանքների ու պարարտանյութերի ստանդարտներով, որոնք չեն համապատասխանում արեւմտյան չափորոշիչներին: Հայաստանից ներկրվող ապրանքների շուկան մնում են միայն Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները: Օրինակ` 2022 թվականին մեծ արտահանում է արձանագրվել դեպի Ռուսաստանի Դաշնություն․ 35 հազար տոննա ծիրան, 49 հազար տոննա կարտոֆիլ, 15 հազար տոննա դեղձ, 25 հազար՝ բալ, կեռաս եւ այլ մրգեր, բայց 2023 թվականն էլ արտահանման տեսանկյունից վատ տարի էր, քանի որ մայիս-հունիս ամիսներին փակվեց Վերին Լարսի անցակետը, եւ մեր արտահանողների ապրանքները մնացին ճանապարհին, փչացան, արդյունքում չարտահանվեցին: Նախորդ տարի այդ պատճառով ծիրանի գինը կտրուկ նվազել էր, սակայն այս տարի հակառակ պատկերն ունեցանք․ նախորդ տարվա համեմատ միրգ-բանջարեղենի արտահանման կրկնակի աճ ենք ունեցել։ Եթե այս տեմպը պահպանվեր, գյուղացիական տնտեսությունը կարող էր անգամ փակել նախորդ տարվա վնասները, բայց, ցավոք, եթե շուկան փակվի, որը հայ գյուղացու համար թիվ մեկ շուկան է: Շուտով դեղձի, խաղողի արտահանման ժամանակն է, այնպես որ՝ այս արգելքը գյուղացիական տնտեսության համար մեծ գլխացավանք է դառնալու: Եթե գյուղացու գործերը վատանան, ստացվում է, որ մեր բնակչության մեկ երրորդի մոտ սոցիալական խնդիրներ կարող են առաջանալ, ինչը խիստ մտահոգիչ է, որովհետեւ աղքատության ամենամեծ ցուցանիշը գյուղական համայնքներում է: Այս ամենի կարգավորումը կախված է հայ-ռուսական քաղաքական, դիվանագիտական հարաբերություններից: Ռուսական կողմը մի քանի անգամ զգուշացրել է Հայաստանին, որ մի շարք ապրանքների մասով կան խնդիրներ, օրինակ` լոլիկի պարագայում խնդիրներ շատ են լինում: Օրինակ` իրանական լոլիկի մածուկը Հայաստան է գալիս, արտահանվում է Ռուսաստան, իսկ ռուսական կողմն այս հարցը բազմիցս բարձրացրել է: Կաթնամթերքի պարագայում էլ կար նույն խնդիրը: Իրանից կաթի սերուցք էր Հայաստան գալիս, այն դարձնում էին կարագ եւ արտահանում ՌԴ: Ռուսական կողմը խոսել է այն մասին, որ իրանական ընկերությունները ԵԱՏՄ արտահանման թույլտվություն չունեն եւ այլն, սակայն Հայաստանն աչք է փակում այդ ամենի վրա: Միրգ-բանջարեղենների խնդրի մասով նույնպես ռուսական կողմը մի քանի անգամ զգուշացրել է, սակայն հայկական կողմը պատշաճ կերպով չի արձագանքել դրան, ինչին հետեւել են այս գործողությունները: Ռուսաստանը տարիներ շարունակ աչք է փակել այդ ամենի վրա, սակայն հիմա որոշել է չլռել` գործելով ըստ կարգի»:

Մենք զրուցեցինք նաեւ Արտաշատի Ջրաշեն համայնքի ղեկավար Սարգիս Գրիգորյանի հետ։ «Ջրաշենում հիմնական բերքահավաքն ավարտված է, ծիրան է եղել, արտահանել ենք: Բերքահավաքը տեւել է մեկ շաբաթ, բերքի մեծ մասը գնացել է Ռուսաստանի Դաշնություն: Նման խնդիր չի եղել, բայց եթե հիմա նման խնդիր է առաջացել, ի՞նչ կարող ենք ասել: Համենայնդեպս, նորմալ գնացել է մեր ապրանքը»,- ասաց համայնքապետը: