Թրամփը Ռուսաստանի վերաբերյալ անսպասելի հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը վախենում էին իրենից։
Հանրապետականների ազգային համագումարում ելույթը հեռարձակել է The Sunday Times-ը։
«Օրբանն ասել է սա, նա ասել է, որ Ռուսաստանը վախենում է ինձնից»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ելույթում Թրամփը վստահեցրել էր, որ ընտրվելու դեպքում վերջ կդնի աշխարհի բոլոր միջազգային հակամարտություններին, որոնք «ստեղծել է Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը», ներառյալ ուկրաինականը։