Թրամփը հանդիպել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մահափորձից հետո հանդիպել է Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլի հետ։
Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Միլուոկիում։ Զրույցի մանրամասները հայտնի չեն։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի դեմ մահափորձից հետո Գաղտնի ծառայության ղեկավարի հրաժարականի մասին հանրապետականների կոչերի ֆոնին։