ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 97-րդն է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Եվրո-2024-ից եւ Ամերիկայի գավաթից հետո հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճան և 97-րդն է։
Առաջին երկու տեղերում փոփոխություն չի եղել՝ աշխարհի չեմպիոն Արգենտինա եւ փոխչեմպիոն Ֆրանսիա։
5 աստիճան առաջադիմել է Եվրո-2024-ի չեմպիոն Իսպանիան, որն այժմ երրորդն է։
Երկրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Անգլիան բարձրացել է մեկ աստիճան, շրջանցել է Բրազիլիային եւ չորրորդն է։
Լավագույն տասնյակում տեղ է գտել Ամերիկայի գավաթի եզրափակիչում Արգենտինային պարտված Կոլումբիան, որը բարձրացել է երեք աստիճան եւ 9-րդն է։
ՖԻՖԱ-ն դասակարգման աղյուսակը հաջորդ անգամ կհրապարակի սեպտեմբերի 19-ին։
ՖԻՖԱ, հուլիսի 18
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Իսպանիա
- Անգլիա
- Բրազիլիա
- Բելգիա
- Նիդերլանդներ
- Պորտուգալիա
- Կոլումբիա
- Իտալիա