Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում. փող «կպցնելու» նոր տրյուկ. Էռնեկյան, այ «ազգային հերոս», փողդ քչությո՞ւն է անում․ Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել
«Զվարթնոց» օդանավակայանում մարդիկ ժամերով հերթ են կանգնում անձնագրային ստուգում անցնել համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Նրա ներկայացմամբ, ժամեր շարունակ հերթ չկանգնելու համար իրենց առաջարկել են յուրաքանչյուր անձի համար հավելյալ 9000 դրամ վճարել և անցնել անձնագրային ստուգում։ «Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում։
Փող «կպցնելու» նոր տրյուկ. առանց հերթ անցնելու համար առաջարկում են անձի համար վճարել 9 հազար դրամ՝ կամ՝ մի 4-5 ժամ պիտի հերթ կանգնես»,- գրել է նա։