Բայդենը մեղադրել է Իլոն Մասկին և նշել, որ նա ցանկանում է գնել ընտրությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հոգնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկից և նրա հարուստ ընկերներից։
Այս մասին նա գրել է իր սոցցանցի էջում։
«Ես հոգնել եմ Իլոն Մասկից և նրա հարուստ ընկերներից, որոնք փորձում են գնել ընտրությունները», - գրել է Բայդենը:
Նա գրառման հղումը կցել է դեմոկրատներին նվիրատվություններ կատարելու համար կայքէջին:
Գրառմանը կցվել է նաև Դոնալդ Թրամփի և Մասկի լուսանկարը։