Իսրայելը պատրաստ է ամեն վայրկյան պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ. Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ամեն վայրկյան պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ:
Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։
«Մենք սահմանափակ պատերազմ ենք վարում հյուսիսային տարածաշրջանում: Մենք օգտագործում ենք մեր ուժերի մի փոքր մասը, բայց ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում»,- ասել է նախարարը երկրի հյուսիսում պահեստայինների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, Գազայի պատերազմը կապ չունի Լիբանանի հետ.
«Այս տարածաշրջանը կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է հարավում։ Եթե «Հեզբոլլահը» ցանկանում է համաձայնության գալ մեզ հետ և հասնել մի իրավիճակի, երբ սահմանային գծից հեռանան Լիտանի գետից այն կողմ գտնվող տարածքներ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի բանաձևով, ապա մենք կհամաձայնենք դրա հետ»,-ասել է Գալանտը: