Չեխիայում հայտարարել են Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին
Չեխիայի ներկայիս կառավարությունը Պետր Ֆիալայի գլխավորությամբ պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության՝ գնելով ամերիկյան F-35 գերձայնային կործանիչների 24 խմբաքանակ։
Այս մասին Parlamentni Listy-ին ասել է Չեխիայի նախկին վարչապետ, «Դժգոհ քաղաքացիների ակցիա» շարժման ղեկավար Անդրեյ Բաբիշը։
«Ֆիալայի կառավարությունը երազում է Ռուսաստանի դեմ պատերազմի մասին՝ հավանաբար գնելով F-35-ը»,- ասել է նա։
Հունվարին Չեխիան և ԱՄՆ-ն պայմանագիր են կնքել 24 F-35 գերձայնային կործանիչներ գնելու մասին, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 150 միլիարդ չեխական կրոն (մոտ 6,5 միլիարդ դոլար): Սա Չեխիայի բանակի պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական գործարքն է։