Ջո Բայդենի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Նա չեղարկել է միջոցառումները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել և չեղարկել է իր նախընտրական ելույթը Լաս Վեգասում։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Որոշ ժամանակ անց Սպիտակ տունը հաստատել է տեղեկությունը։
ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտնել է, որ ամերիկացի առաջնորդը պատվաստվել է և ունի հիվանդության մեղմ ախտանիշներ։
Նա ինքնամեկուսացվելու է Դելավերի իր նստավայրում՝ շարունակելով ծառայել որպես նախագահ: Այժմ Բայդենը շտապ վերադառնում է այնտեղ Լաս Վեգասից՝ չեղյալ հայտարարելով միջոցառումները։
Հիշեցնենք, որ Բայդենը ավելի վաղ ասել էր, որ չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, եթե բժիշկները բացահայտեն, որ նա առողջական խնդիրներ ունի։