Իրաքի էլ-Միկդադիա քաղաքում ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
Ահաբեկիչ-մահապարտը իրեն պայթեցրել է իրաքյան Էլ-Միկդադիա քաղաքում: Կա առնվազն 14 զոհ: Էլ-Միկդադիա քաղաքը գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք:
Այս մասին տեղեկացնում է TASS-ը, որի աղբյուրը Reuters գործակալությունն է: Վերջինս հղում է անում Իրաքի անվտանգության համակարգի աղբյուրին: