Պետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Մամուլ

Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

«eadaily.com-ը «Հայաստանը դառնում է ԱՄՆ 51-րդ նահանգը» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ Սրբազանը Երևանում Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասել է. «Միջազգային հանրությունը պետք է իր ցանկությունները կատարի իր երկրներում և հեռու մնա մեզանից։ Կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Այդ մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք կախված չենք այս կամ այն կենտրոնից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը նյութապես և գաղափարապես չի սնվում այս կամ այն աղբյուրից»։ Հոգևորականը վստահ է, որ Հայաստանի բնակիչները պետք է օգտագործեն Սփյուռքի ներուժը. «Մենք այն ամբողջությամբ բացառել ենք մեր դիվանագիտական կյանքից»:

Ըստ նրա, ազգը պետք է կազմավորի ընդունակ մարդկանց համայնք, բայց ոչ անձնական ամբիցիաներից կախված։ Բողոքի առաջնորդի՝ ինքնիշխանության պահպանման և առողջ արտաքին քաղաքականության վերաբերյալ նման դիրքորոշումը պաշտպանել է «Բենիամին Մաթևոսյան» տելեգրամյան ալիքի հեղինակը. «Միջանցքը հետաքրքրում է ԱՄՆ-ին, նրանք ցանկանում են Հայաստանով մտնել Եվրոպա, հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ Նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունով մուտք գործել Սև ծով: ԱՄՆ-ն այնպես է անում, որ «Ռուսաստանի ոտքը կտրվի այդ ճանապարհից»: Եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նման ինչ-որ մեկը ձեզ ասի, որ «Զանգեզուրի միջանցքը» մոսկով յան նախագիծ է, ապա իմացեք, որ նա ձեզ ուղղակի ապուշի տեղ է դնում։

Դադարեք շփվել նրա հետ, որն այդքան ցածր կարծիք ունի ձեր մտավոր ունակությունների մասին: ՀՀ իշխանությունները, ըստ ամենայնի, արդեն գործարկել են այս միջանցքը փակ դռների հետևում: Հիմա հասկացա՞ք, թե ինչի մասին էր Վաշինգտոնում Բլինքենի, Միրզոյանի, Բայրամովի հանդիպումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են «ամերիկյան դիվանագիտական զորքերը» մեկը մյուսի հետևից վայրէջք կատարում Հայաստանում։ Հայկական պետականությունը վերացնելու ավելի արդյունավետ մեխանիզմ, քան այն, ինչ հիմա տեսնում ենք, դժվար է մտածել: Ամերիկացիներին կարելի է հոտնկայս ծափահարել իրենց նպատակներին այդքան ցինիկորեն հասնելու համար, եթե նույնիսկ դրա արդյունքում միանգամից երկու հայկական պետություններ լուծարվեն...»:

Ռուսական «Rybar» տելեգրամյան ալիքը նույնպես գրել է բավականին կանխատեսելի պլաններով ամերիկյան վայրէջքների մասին. «Անցյալ շաբաթ Հայաստան էր այցելել ամերիկյան երկկուսակցական պատվիրակությունը՝ սենատոր Ռոջեր Ուիկերի գլխավորությամբ։ Ամերիկյան պատվիրակության կազմն ավելի քան ցուցիչ է: Վիկերը Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է (ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում), իսկ Բեն Քարդինը նրա համանախագահն է։ Հանձնաժողովը նպաստում է «մարդու իրավունքներին» և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությանը՝ այլ երկրների հետ լոբբինգ իրականացնելով Ուկրաինա զենքի մատակարարման համար։ Պատվիրակության մյուս մասը ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչներ են և դրա համանախագահ Ռոբերտ Ադերհոլտը և Ջո Ուիլսոնը, ինչպես նաև Էնդի Հարիսը, որոնք դեմ են քվեարկել հակաթուրքական պատժամիջոցներին և դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Հայտնի է, որ կողմերը քննարկել են խորհրդային ժամանակներից գործող և Ռուսաստանի Դաշնության կողմից սպասարկվող հայկական ատոմակայանի փակման հարցը։ Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ հայտնվեցին, որ իրականում ատոմակայանի փակումը Արևմուտքի պահանջն է, որն առաջ է քաշվել ապրիլի 5-ին Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ գագաթաժողովում։ Ավելին, Թուրքիան և Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ լոբբինգ են անում կայանի լուծարման համար՝ դրա անապահովության քողի տակ։ Ամերիկացիներն առաջարկում են դրա փոխարեն փոքր մոդուլային ռեակտոր կառուցել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, քննարկումն արդեն թևակոխել է բովանդակային փուլ, և «գնդակը ԱՄՆ դաշտում է»։ Պատվիրակության ղեկավար Վիկերը նաև կոչ է արել հայերին արագ հաշտության պայմանագիր կնքել Բաքվի հետ և ավարտին հասցնել սահմանների սահմանազատումը, ինչը իրականում նշանակում է Հայաստանի կողմից կարևորագույն հենակետերի անվերահսկելի հանձնում։

Ամերիկացիները վերջերս շտապում են Երևան՝ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն ստորագրելու համար։ «Խաղաղության» փաթեթը ներառում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը պահանջում են նաև Բաքվում։ Իսկ Վիկերը բավականին թափանցիկ ուրվագծել է ամերիկյան պատվիրակության Հայաստան կատարած վերջին այցի նպատակը, այն է՝ հանրապետությունը Ռուսաստանից հեռացնելը։ Ավելին, պաշտոնյան դիմել է նաև Ադրբեջանին՝ կոչ անելով «հեռու մնալ մեծ ռուսական արջից», որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասի տարածաշրջանից։ ԱՄՆ պատվիրակության այցից հետո Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է մերձեցումը խթանելու նպատակով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։ Հետաքրքիր է, որ կոնկրետ այդ ժեստը պետք է ամրապնդի Միացյալ Նահանգների՝ որպես Հայաստանի մեկ այլ պաշտպանի իմիջը, սակայն Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի»։

Արձագանքել է նաև «Ընկեր գեներալ» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստանում գտնվելու ամեն օրը սպառնալիք է կառավարության համար։ Նա եկել էր փրկելու Փաշինյանի թշվառ վարկանիշը, բայց իրականում խեղդում է նրան։ Նա չի կարող կանգ առնել: Նա ընդամենը 24 ժամում 11 տարբեր խոստում է տվել: Իսկ հաջորդը Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ Ակնկալվում են բողոքի ակցիաների դատապարտումներ և աջակցություն ոստիկանության՝ կարգուկանոն հաստատելու հերոսական ջանքերին։ Այս կերպ Հայաստանի կառավարությունն ու վարչապետը շուտով անելիք չեն ունենա։ Ո՞ւմ են պետք այդ լրացուցիչ օղակները»»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: