Լավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»
Մամուլ

Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած՝ Հայաստանը տուրբուլենտ վիճակում է հայտնվել, ու մինչև այժմ այս իրավիճակից դուրս գալու ելքերը չեն երևում։ Ավելին՝ ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների պատճառով Հայաստանի գլխավերևում նոր ամպեր են կուտակվում։ Պարզորոշ երևում է, որ հակառակորդի գլխավոր նպատակը հայկական պետականության քայքայումն է։ Ու ապշած իրենց կողմից շռնդալից հաղթանակից՝ Բաքվում կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ Հայաստանի հարցերը լուծել ու այնպես անել, որ Հայաստանը դառնա կախյալ ու խամաճիկ մի կազմավորում։ Շատ փորձագետների համոզմամբ, այս շտապողականությունը գալիս է նաև Ալիևի բռնապետական վարչակարգի լուրջ անհանգստություններից, քանի որ հենց Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, հայկական պետությունը հզորացավ ու հայ ժողովուրդը ոտքի կանգեց, ապա թույլ չի տա, որ Ադրբեջանը շարունակի իր հանցագործ քաղաքականությունը, իսկ Հայաստանը վերջապես կդադարեցնի փաշինյանական շարունակական զիջումները։

Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ բարձրացնել։ Բացի այդ, Ալիևի ռեժիմը հենվում է հայության նկատմամբ մշտական ատելության գեներացման վրա, որպեսզի այդ ֆոնին կարողանա իշխանությունը պահել ու իր երկրում ճնշել խոսքի ազատությունը։ Հակառակորդի այսպիսի մոտեցումների պարագայում պարզ է, որ Հայաստանն էլ պետք է կանխորոշի իր անելիքները, որպեսզի խուսափի մեզ համար ամենավատ սցենարից, որը գծագրվում է Բաքվում։ Այսինքն, պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս ավելացնի իր դիմադրողականությունը, այսպես ասած՝ պատնեշներ կառուցի, բայց իրականության մեջ տեղի է ունենում հակառակը։ Ու դա պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների քայլերով։ Եվ ամեն ինչ բարձիթողի է վիճակում է։ Տպավորություն է, որ բոլոր ամենակարևոր հարցերը լուծված են, ու մնացել է, որ Փաշինյանը օրերով հեծանիվ-շոու կազմակերպի։

Եթե այդպես վարվեր, օրինակ՝ Շվեյցարիայի ղեկավարը, կարելի էր հասկանալ, քանի որ այդ երկիրը հայտարարել է իր չեզոքության մասին ու անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած չէ։ Բայց Փաշինյանը ոտքուձեռ ընկած փորձում է ցույց տալ, թե ինքը կտրված չէ ժողովրդից, պաշտոնը չի փոխել իրեն, ու ինքը տրամադրված է պետական միջոցները խնայելուն։ Իսկ իրականում հակառակն է։ Եթե հանկարծ Փաշինյանը մեկնում է մարզեր կամ հեծանիվ վարելուց հանդիպում է մարդկանց, զրուցում նրանց հետ, այդ մարդիկ էլ նրա ինքնամոռաց գովքն են անում, ապա այդ ամենն ընդամենը բեմադրված շոու է։ Հասկանալի է, որ նրա անվտանգությունը պատահական մարդկանց մոտ չի թողնի նրան։ Երբ Փաշինյանը հեծանիվ է վարում, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ աչալուրջ հետևում են, որ անվտանգությունն ապահովվի, իսկ մասնակիցները, բնականաբար, պատահական մարդիկ չեն, այլ նախապես մանրակրկտորեն ընտրված, մի զգալի մասը՝ հենց պետական ապարատից։

Մյուս կողմից էլ՝ եթե Փաշինյանի իշխանությունը խնայող լիներ, անհարկի տեղը միլիոնավոր դոլարներ չէր ծախսի կառավարական ամառանոցը վերանորոգելու ու ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու վրա։ Այս տեսանկյունից հեծանվավարությունն ընդամենը հերթական էժանագին բեմադրությունն է, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր շատ հեշտ են «ընդունում» քարոզչական խայծերը։ Հա, մի բան էլ. Նիկոլ Փաշինյանն իբր ցանկանում է երկրում հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել։ Այնպես չէ, որ քաղաքացիները սպորտով չեն զբաղվել ու չեն զբաղվելու, որ Փաշինյանը պետք է գար և նրանց հեծանիվ վարել սովորեցներ։ Եթե իրապես ցանկություն կա խրախուսել հեծանվային սպորտը կամ ուղղակի հեծանիվ վարելը, իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել հեծանվորդների համար փողոցում առանձին երթևեկելի գոտու ստեղծմանը, ինչը գործում է զարգացած երկրների շատ քաղաքներում։ Դա կլիներ ռեալ գործ, այլապես հիմա հեծանվորդների համար շատ դժվար է մի կողմից՝ երթևեկելի գոտում վարել մեքենաների մեջ, մյուս կողմից էլ՝ մայթին, որով անցնում են հետիոտները։ Սա՝ իմիջիայլոց:

Իսկ ընդհանուր առմամբ, երկրի առջև ծառացած այս բարդագույն վիճակում աշխատելու փոխարեն Փաշինյանն ու իր թիմն անհոգ կերպով պարզապես վայելում են իշխանությունը։ Օրինակ՝ ՔՊ-ի ղեկավարև հեծանվասպորտը «զարգացնելուց» հետո մեկնում է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու, ձեռքի հետ էլ այնտեղ հեծանվային սպորտը «զարգացնելու»։ Ավելին, հիմա էլ որոշել է մեկ ամսով արձակուրդ գնալ։ Չէ, հասկանալի է, որ ամեն մարդ արձակուրդի ոչ միայն կարիք, այլև իրավունք ունի: Բայց ինչ-որ չենք հիշում, որ Հայաստանի որևէ նախկին ղեկավար միանգամից մեկ ամսով արձակուրդ մեկներ: Ավելին, նույնիսկ 1-2 շաբաթով մեկնելու դեպքում Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, թե՝ այդ ինչ եք արել, որ մի հատ էլ արձակուրդ եք գնում: Դե, ինքը երևի կարգին աշխատել ու հոգնել է:

Կատակ բան չէ՝ այսքան զիջումներ անելը, այսքան մանիպուլ յացիա ամեն օր հորինելը, այսքան լարի վրա խաղալը, հանրության կողմից այսքան անընդունելի լինելը: Դե, պարզ է, մյուս քպականներն էլ հետևում են Փաշինյանի օրինակին։ Անգործության պարագայում առատ պարգևավճարներ ստանալուց հետո էլ երկարատև արձակուրդ են գնում ու, ընդհանրապես, վայելում են կյանքը։ Չէ, կյանքը չէ: Նրանց կյանքն ի՞նչ կյանք է: Իշխանությունն են վայելում: Դե, ինչ իմանաս վաղը կամ հենց արձակուրդից վերադառնալուն պես ինչ կլինի: Դրա համար էլ, որքան հնարավոր է՝ վայելում են պաշտոնները, օգտվում կարգավիճակի ընձեռած հնարավորություններից: Իսկ թե ինչ տեղի կունենա երկրի հետ, իրենց քիչ է հետաքրքրում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։