ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակման մեջ գտնվող սիրիական քաղաքներ
ՄԱԿ-ի մեքենաների շարասյունը` բեռնավորված ջրով, սննդամթերքով և դեղամիջոցներով, ուղևորվել է Սիրիայի հակամարտոության գոտիներում շրջափակման մեջ գտնվող քաղաքներ:
BBC-ի հաղորդմամբ` սա միայն սկիզբն է հումանիտար օգնության, որի շրջանակներում մտադիր են օգնություն հասցնել ավելի քան 150 000 սիրիացիների:
Մասնավորապես, օգնությունը ուղարկվել է Մաադամիա քաղաք, որը շրջափակված է կառավարական զորքերի կողմից:
ՄԱԿ-ի հումանիտար առաքելության իրագործումը հնարավոր է դարձել փետրվարի 27-ին սահմանված հրադադարի շնորհիվ: ՄԱԿ-ը մտադիր է առաքելությունն իրականացնել 5 օրվա ընթացքում: