Թրամփն իր վարկանիշով առաջ է անցել Բայդենից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության մակարդակը ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարում ավելի բարձր է դարձել, քան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի աջակցությունը 14 առանցքային նահանգներում։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Հունիսի 27-ին Թրամփի դեմ Բայդենի անհաջող բանավեճից հետո ԱՄՆ 15 հազար քաղաքացիների հարցումները ցույց են տվել, որ ներկայիս նախագահը սկսել է զիջել իր մրցակցին նույնիսկ այն նահանգներում, որտեղ 2020 թվականի վերջին ընտրություններում հաղթել է նրան։
Հիմնական նահանգները ներառում են Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին: Բայդենի վարկանիշը իջելէ նաև Կոլորադոյում, Մինեսոտայում, Մենում, Նյու Մեքսիկոյում, Վիրջինիայում և Նյու Հեմփշիրում։