Գերմանիան և Մարոկկոն փախստականների արագ արտաքսման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Գերմանիան և Մարոկոն չգրանցված մարոկկացի փախստականների արտաքսման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ արտաքսման գործընթացը վերաբերում է նաև մարոկկացիներին, ովքեր փոխել են իրենց անձնագրերը սիրիական փախստականների կեղծ անձնագրերով, որպեսզի ապաստան ստանան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բունդեսթագը սատարել է փախստականներին ապաստան տալու օրինագծին:
Հերթական օրենքների փաթեթը նախատեսում է փախստականների ապաստանի հայցի քննարկման գործընթացի արագացում, նաև դրա իրավունքը չունեցողների արտաքսում: