Ռուսաստանը խոստացել է պատասխանել Ուկրաինային Բելառուսի դեմ սադրանքների դեպքում
Բելառուսի նկատմամբ Ուկրաինայի ցանկացած սադրանքի պատասխանը կտրվի Միութենական պետության ռազմական դոկտրինին համապատասխան։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը, ում խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսի դեմ ագրեսիան Ռուսաստանի կողմից կդասակարգվի որպես ոտնձգություն ընդհանուր միության տարածքի նկատմամբ»,- ասել է նա։
Հունիսի 29-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ արևմտյան երկրների կոալիցիան փորձում է Մինսկին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ։ Գերատեսչությունը պնդում է, որ բելառուսա-ուկրաինական սահմանին կա Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և անձնակազմի կուտակում:
Ավելի ուշ Ուկրաինան դուրս բերեց զորքերը, որոնք նախկինում կենտրոնացված էին Բելառուսի հետ սահմանի մոտ։