Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգըԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը
Հասարակություն

Հ1-ով հեռարձակված ռեպորտաժն ուղղված է Հակոբյանի գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալով

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ներկայացրած բողոքի կապակցութամբ։

Ըստ բողոքի՝ 2024թ․ մայիսի 2-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի «Լուրերի» թողարկման ժամանակ հեռարձակված «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրով ռեպորտաժը ոչ զգայուն է երեխաների իրավունքների նկատմամբ, չի բխում երեխայի լավագույն շահից: Նյութը պատմում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հատուկ խնամքի տակ գտնվող սաների՝ Երեւանի կենդանաբանական այգի այցելության մասին։ Ըստ բողոքի՝ «նյութն ուղղված է վարչապետի տիկնոջ գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալու միջոցով»։

Մանրազնին ուսումնասիրելով բողոքը, դրանում մեջբերված տեսանյութը, կապ հաստատելով Առաջին ալիքի տնօրինության հետ, ուսումնասիրելով ազգային եւ միջազգային օրենսդրությունն ու էթիկական նորմերը, Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել, որով մասնավորապես արձանագրվել է, որ ռեպորտաժը պատրաստելիս լրագրողը/լրատվամիջոցը ստացել է երեխաների խնամակալի, տվալ դեպքում՝ մանկատան ղեկավարի համաձայնությունը, ինչը օրենքի պահանջ է։

Տեսանյութում երեխաների առողջական վիճակը եւ առանձնահատկությունները ցույց տալը կարող էր արվել ներառականության սկզբունքին համապատասխան։

Այդուհանդերձ, թեեւ «Լուրերի» ռեպորտաժում պատմվում է երեխաների դրական զգացմունքների, իրականացված ցանկությունների մասին, սակայն առկա են նաեւ երեխաների անօգնականությունն ու խոցելիությունը ի ցույց դնող կադրեր, ինչը համահունչ չէ երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքին։  

Ինչ վերաբերում է նյութում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի չափազանց ներկայության խնդրին, ապա ԴՄ-ն հորդորում է՝ հանրային գործիչների մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաները լուսաբանել այնպես, որ հանրային գործչի ներկայությունը չգերադասվի եւ այդպիսով չխամրեցվի ակցիայի բուն սոցիալական նշանակությունը։ Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե երեխաների մասին է, այլ հանրային գործչի գործունեության գովերգման։

Դիտորդ մարմինը հորդորում է լրատվամիջոցներին՝ խոցելի վիճակում գտնվող երեխաների մասին նյութեր պատրաստելիս հնարավորինս խորհրդակցել ՄԻՊ գրասենյակի եւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ եւ հետեւել համապատախան ուղեցույցներին։
 

Մանրամասները կարդացեք եզրակացությունում՝ այստեղ։