Թուրքիան և Ադրբեջանը ռազմաօդային զորավարժություններ են անցկացնելու
Մարտի 7-ից սկսվելու են թուրք-ադրբեջանական հերթական ռազմաօդային զորավարժությունները։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
«ԹուրԱզ Շահին» կոչվող զորավարժությունները անցկացվելու են երկրորդ տարին անընդմեջ` Թուրքիայի Քոնյա քաղաքում։
Ադրբեջանական կողմից 2016 թվականի ռազմաօդային զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Միգ 29 և Սու 25 հարվածող, Իլ 76 ռազմաբեռնատար ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը օգտագործելու են F-16 և F-4 ռմբակոծիչներ և կործանիչներ, տարբեր տեսակի բեռնատար և հարվածող ուղղաթիռներ։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են մինչև մարտի 26-ը։