Թրամփը նշել է, թե ընտրվելու դեպքում ով է լինելու ԱՄՆ փոխնախագահը
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու ընտրել է սենատոր Դեյվիդ Վենսին։
Այս մասին գրում է BBC-ն:
Վենսը նախկինում բազմիցս հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ բյուջեից գումար հատկացնելը:
Նա հայտարարել է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի բանակցությունների միջոցով։